ՀՀ-ում կորոնավիրուսի 1152 նոր դեպք կա և 16 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 1152 նոր դեպք կա և 16 մահ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 2-ին` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 1152 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 263,783-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 16 դեպք է գրանցվել, 15-ը՝ կորոնավիրուսից և մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 5354 դեպք կա, այլ պատճառով՝ 1212:

Ապաքինվել է ևս 772 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 243,341 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 13,876 է։

Հոկտեմբերի 1-ին կատարվել է 9656 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,733,726 թեստ է արվել։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---