Փաշինյանը՝ ԱՊՀ նիստում․ ԼՂ հարցով բանակցությունները պետք է վերսկսվեն ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո

Փաշինյանը՝ ԱՊՀ նիստում․ ԼՂ հարցով բանակցությունները պետք է վերսկսվեն ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փշինյանը ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում, որն անցնում է Մինսկում առցանց ձևաչափով, հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է վերսկսեն բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո։

«Որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը կարողանան հասնել խաղաղ պայմանագրի ստորագրմանը, հարկավոր է վերականգնել բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում»,-ասել է Փաշինյանը, գրում է Sputnik Արմենիան։

Նա հիշեցրել է, որ համանախագահները բազմիցս են նշել այդ բանակցությունների վերսկսման կարևորությունը ԼՂ հակամարտության կարգավորման համար։

Փաշինյանը նաև կարևորել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Մինսկում՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ։

«Կարևոր քայլ կլինի համանախագահների առաջիկա այցը տարածաշրջան և Լեռնային Ղարաբաղ»,-ասել է Փաշինյանը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---