ԿԽՄԿ փոխնախագահը ՀՀ-ում հանդիպել է նաև անհետ կորածների ընտանիքներին

ԿԽՄԿ փոխնախագահը ՀՀ-ում հանդիպել է նաև անհետ կորածների ընտանիքներին

PanARMENIAN.Net - Տարածաշրջանային այցի ընթացքում ԿԽՄԿ փոխնախագահ Ժիլ Կարբոնյեն Հայաստանում հանդիպել է նաև անհետ կորածների ընտանիքների և սահմանամերձ համայնքներում ապրող բնակչության հետ, տեղեկացնում է Shantnews.am-ը Կարմիր խաչի գրասենյակի վրա հղումով։

Խնդիրներն ու մտահոգությունները քննարկելու հետ միասին Կարբոնյեն ընդգծել է ԿԽՄԿ-ի շարունակական աշխատանքը՝ ուղղված այդ խնդիրների կարգավորմանը։

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) փոխնախագահ Ժիլ Կարբոնյեի հետ քննարկել էր արցախյան առաջին և երկրորդ պատերազմների արդյունքում անհայտ կորած անձանց վերաբերող հարցեր:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---