Փաշինյան․ Գորիս-Կապանում մաքսային հսկողություն չիրականացնելու գինը միջանցքային տրամաբանությունն էր լինելու11 նոյեմբերի 2021 - 12:29 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Գորիս-Կապան ճանապարհին մաքսակետերի տեղադրմանը, հորդորել է այդ ճանապարհով երթևեկողներին օգտվել Կապան-Աղվանի-Տաթև-Հալիձոր-Շինուհայր Մ2 այլընտրանքային ճանապարհից։ «Կարող է հարց առաջանալ՝ հնարավո՞ր չէր բանակցել, որ այդ ճանապարհին ՀՀ քաղաքացիների և բեռների նկատմամբ սահմանային հսկողություն չիրականացվեր։ Հնարավոր էր, բայց դրա գինը լինելու էր միջանցքային տրամաբանությունը, ինչն անընդունելի է մեզ համար»,- ասել է Փաշինյանը։ Նա մեկ անգամ ևս հայտարարել է, որ երբևէ չեն քննարկել ու չեն քննարկելու որևէ միջանցքային տրամաբանություն։ «Վերջին շաբաթներին այս տրամաբանությունը հրապարակային կերպով հաստատել է նաև ՌԴ-ն։ Հենց այդ համատեքստում է Ադրբեջանը կայացրել երեկվա որոշումը։ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունների դրույթներին, մասնավորապես՝ տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաներն ապաշրջափակելու մասով»,-ասել է Փաշինյանը։ Վարչապետն ասել է, թե ադրբեջանական անցակետը ՀՀ տարածքում չի գտնվում։ «Խոսքն Էյվազլիի հատվածի մասին է»,-ասել է նա՝ հավելելով, որ երթևեկության փոփոխության արդյունքում որևէ գյուղ չի կտրվում՝ որոշ հատվածներում ճանապարհների որակի բարձրացման անհրաժեշտություն կա։ Փաշինյանը նշել է, որ Տաթև-Աղվանի հատվածն ասֆալտապատվել, շահագործման է հանձնվել՝ հավելելով, որ ինքն այդ ճանապարհով է գնացել Կապան և վստահեցնում է, որ այն որակյալ է՝ լավացման կարիք ունի կցորդիչով բեռնատարների անցումն ավելի լավ ապահովելու համար։ «Նոյեմբերի 10-ին մինչև կեսգիշեր և դրանից հետո Կապան-Տաթև հատվածով անցել է մոտ 100 կցորդիչով բեռնատար»,-ասել է նա։ Փաշինյանը նշել է նաև, որ նոր երթուղով Երևանից Կապան և հակառակ ուղղությամբ երթևեկության ժամկետը չի ավելանում, հակառակը՝ կրճատվում է։ Ադրբեջանցիները լույս նոյեմբերի 11-ի գիշերվանից Գորիս-Կապան ճանապարհին սկսել են սահմանային և մաքսային հսկողության գործառույթ իրականացնել՝ այսինքն, մաքսակետեր տեղադրել։ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ ադրբեջանական կողմը տեղեկացրել է այդ մասին հայկական կողմին։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ են պատրաստում Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցների վերաբերյալ Օրինագծում նաև խոսվում է հայ ռազմագերիների իրավունքների խախտման մասին Կիրակոսյանը՝ Հաագայի դատարանում. ԼՂ բազմաթիվ գյուղեր ու քաղաքներ պարզապես անհետացան Նա նաև փաստարկներ է ներկայացրել, թե ինչու ՀՀ-ն չի կարող մեղադրվել Ադրբեջանի դեմ ռասայական խտրականության մեջ Պուտինը՝ Ալիևին․ Անվտանգային հարցերը տարածաշրջանում շատ զգայուն են «Հարցերն այստեղ շատ են և շատ զգայուն»,–ասել է նա ԿԸՀ նախագահ․ 2026–ի հունիսին ԱԺ ընտրություններ կլինեն՝ հուսով եմ, մինչ այդ համակարգն ավելի պատրասված կլինի Նա ԿԸՀ աշխատանքի ամենակարևոր գնահատանքը համարել է այն, որ Երևանի ավագանու ընտրություններում ոչ մի բողոքարկում չի եղել |