ՀՀ-ում կորոնավիրուսի 1251 նոր դեպք է գրանցվել և 42 մահ![]() 13 նոյեմբերի 2021 - 11:19 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում նոյեմբերի 12-ի`դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 328,081-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1251-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Մահվան 42 դեպք է գրանցվել, 39-ը՝ կորոնավիրուսից, 3-ը՝ երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 6976 դեպք կա, այլ պատճառով՝ 1371։ Ապաքինվել է ևս 2192 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 292,092 է։ Փաստացի բուժվողների թիվը 27,642 է։ Ընդհանուր առմամբ 2,237,401 թեստ է արվել, մեկ օրում` 10,338։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |