ՀՀ-ում կորոնավիրուսի 517 նոր դեպք կա և 33 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 517 նոր դեպք կա և 33 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում նոյեմբերի 27-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 337,552-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 517-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 33 դեպք է գրանցվել, 26-ը՝ կորոնավիրուսից, 7-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 7485 դեպք կա, այլ պատճառով՝ 1438։

Ապաքինվել է ևս 1403 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 314,020 է։ Փաստացի բուժվողների թիվը 14,579 է։

Ընդհանուր առմամբ 2,348,877 թեստ է արվել, մեկ օրում` 6631։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---