Աղաջանյան. Սահմանազատման հանձնաժողովի հետ կապված քննարկումներն ընթանում են` նորություն չկա

Աղաջանյան. Սահմանազատման հանձնաժողովի հետ կապված քննարկումներն ընթանում են` նորություն չկա

PanARMENIAN.Net - ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հայտարարել է, որ սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի հետ կապված այս պահին քննարկումներն ընթացքում են, որևէ նորություն չկա։

Դիտարկմանը, որ ադրբեջանական կողմը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման չկայացման պատճառ է ներկայացնում ԱԺ պատվիրակության այցն Արցախ՝ Աղաջանյանն ասել է որ դա իրենց հայտարարությունն է, որն ինքը չի ուզում մեկնաբանել, գրում է «Փաստինֆոն»։

«Այս պահի դրությամբ այն գործընթացները, որոնք տեղի են ունենում արտաքին գործերի նախարարի հանդիպումների շրջանակում, առանձին գործընթացներ են և դրանց տեղի ունենալ-չունենալը պայմանավորված է կոնկրետ գործոններով»,-նշել է Աղաջանյանը։

Ինչ վերաբերում է հարցին, թե կոնկրետ ինչ հարցի շուրջ փոխվարչապետերի մակարդակով վերջին հանդիպման ժամանակ չկարողացան համաձայնության գալ, Աղաջանյանն ասել է, որ այդ հանդիպումները պարբերական բնույթ ունեն և համանախագահող երկրները փորձում են գտնել երկուստեք ընդունելի լուծումներ։

«Այս ճանապարհը, բնականաբար, հարթ և սահուն չէ։ Կարևորագույն արձանագրումն այն է, որ այդ աշխատանքներն ընթանում են, ինչը լավագույն ապացույցն է առ այն, որ բոլոր կողմերն իրապես շահագրգռված են, որ հարցը լուծվի և վերջապես կողմերը գան ընդունելի տարբերակների»,-ասել է Աղաջանյանը։

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Ազատության» եթերում հայտարարել էր, որ ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետների մոսկովյան հանդիպմանը «չի հաջողվում համաձայնություններ ձևակերպել»։ «Եթե չեն կարողանում առաջ շարժվել, ուրեմն Ադրբեջանը կոնստրուկտիվ չի եղել»,-ասել էր նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք համաձայնության չգալու պատճառը՝ Հայաստանի ինքնիշխան տարածքով միջանցք ստանալու Ադրբեջանի պնդումն է։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---