Հայաստանում ՆՄԳ կառուցումը կսկսվի 2009թ.27 մարտի 2009 - 18:55 AMT PanARMENIAN.Net - Սեւծովյան տնտեսական համագործակցության Կազմակերպության (ՍՏՀԿ) էներգետիկայի նախարարների եւ էներգետիկայի աշխատավոր խմբերի հանդիպման արդյունքներով ձեռք բերվեցին պայմանավորվածություններ Մեղրիում ՀԷԿ եւ Հայաստանում նավթի մշակման գործարանի կառուցման մասին: Այդ մասին լրագրողներին է հայտնել Հայաստանի էներգետիկայի ու բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսիսյանը:Նրա խոսքով, Իրանը $280 մլն կներդնի Մեղրու հիդրոէլեկտրակայանի կառուցման համար, իսկ Հայաստանը դրա համար կհատուցի էլեկտրաէներգիայով: Ինչպես հաղորդել է նախարարը, աշխատանքներն արդեն սկսվել են, շինարարությունը կծավալվի նախքան ամառը` երբ կառուցվի կայանի համար անհրաժեշտ թունելը: Լուծվում են շինհրապարակների, աշխատավոր քաղաքի կառուցման եւ համապատասխան ինֆրակառույցի ստեղծման հարցերը: Իսկ ընդհանուր առմամբ, Մովսիսյանի խոսքով, Մեղրու ՀԷԿ կառուցումը կավարտվի հինգ տարվա ընթացքում: Հանդիպման ընթացքում Արմեն Մովսիսյանն ավելացրել է, որ իրականացման համար ընդունվել է նաեւ Հայաստանում նավթի մշակման գործարանի կառուցման նախագիծը, որի արժողությունը կազմում է մոտ $250-280 մլն: Նրա խոսքով, ՆՄԳ հայ-իրանական համատեղ ձեռնարկություն է լինելու: Մովսիսյանը տեղեկացրել է, որ աշխատանքների առաջին փուլի իրականացումը` Երասխում նավթամթերքի շտեմարանի եւ Թավրիզից պատրաստի նավթամթերքի տեղափոխման համար խողովակաշարի կառուցումը, կսկսվի արդեն ընթացիկ տարում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |