Ֆրանսիայի նախագահի թեկնածու․ Արարատի դիմաց կանգնած՝ ուզում ես ասել հայերին՝ դարեր շարունակ դիմադրության օրինակ եք եղել

Ֆրանսիայի նախագահի թեկնածու․ Արարատի դիմաց կանգնած՝ ուզում ես ասել հայերին՝ դարեր շարունակ դիմադրության օրինակ եք եղել

PanARMENIAN.Net - Հայաստանում է գտնվում ֆրանսիացի հայտնի լրագրող և գրող, ծայրահեղ աջակողմյան ուժերը ներկայացնող Էրիկ Զեմուրը, որը հայտարարել է Ֆրանսիայի նախագահի ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ Դեկտեմբերի 11-ից նա շրջագայում է Հայաստանով և մի քանի գրառում ու լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում։

«Մեր քաղաքակրթության մեծությունը միշտ սնուցել է մեր խոսակցությունները՝ և ահա մենք Արարատ լեռան դիմաց ենք՝ Արևմուտքի և Արևելքի սահմանին։

Հայ-թուրքական սահմանին կանգնած, Արարատի դիմաց կանգնած, ուզում ես ասել հայերին, որ դարեր շարունակ նրանք եղել են դիմադրության օրինակ»,- գրել է նա Խոր Վիրապ այցից հետո։

Զեմուրը նաև մոմ է վառել Խոր Վիրապի վանքում։

«Վեհ պատարագ Խոր Վիրապի վանքում՝ պատմության մեջ առաջին քրիստոնեական երկրի օրրանում»,-գրել է նա։

ՀՀ այցից առաջ հրապարակված հաղորդագրության մեջ, որը Զեմուրը տեղադրել էր Twitter-ի իր միկրոբլոգում, ասվում էր, որ այցը Հայաստան հնարավորություն կտա հաստատել աջակցությունը հայ ժողովրդին, որն «անցել է պատերազմի սարսափների միջով»։

Զեմուրը նաև արծարծել է ֆրանսիական ներդրումների հարցը։ Նշվել է, որ այցը կարևորվում է միջմշակութային երկխոսության և Հարավային Կովկասում Ֆրանսիայի քաղաքականության տեսակետից։

Էրիկ Զեմուրը Հայաստանում է եռօրյա այցով։ Զեմուրին հայաստանյան այցում ուղեկցում է նրա ընկերը՝ Ֆիլիպ դը Վիլիերսը։ Ֆրանսիայի նախագահի ընտրությունները կայանալու են 2022թ․ ապրիլին։ Նախագահական ընտրարշավին մասնակցելու մասին Զեմուրը հայտարարել է նոյեմբերին։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---