Բաքուն խաղաղապահներին է փոխանցել Տեղի բնակչին․ Նրան քաշքշելով տարել էին Ծիծեռնավանքի ուղղությամբ14 հունվարի 2022 - 11:32 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանցիները Տեղի առևանգված բնակչին փոխանցել են ռուս խաղաղապահներին, գրում է ՏԱՍՍ-ը` Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությանը հղումով։ Հունվարի 13-ին ադրբեջանցի 4 զինծառայող առևանգել էր ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ գյուղի բնակչին ու նրա ոչխարներին։ Այդ մասին ահազանգ էր ստացել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ «Ադրբեջանը ռուս խաղաղապահներին է փոխանցել սահմանամերձ գոտում մոլորված ՀՀ բնակչին», - ասվում է ադրբեջանցիների տարածած հաղորդագրության մեջ։ «Հունվարի 13-ին՝ 16։00-ի սահմանում, հայ-ադրբեջանական սահմանի Լաչինի շրջանում մոլորվել և Ադրբեջանի տարածքում է հայտնվել Սուրիկ Մաթևոսյանը։ Նա փոխանցվել է ռուս խաղաղապահներին»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ ըստ ահազանգի՝ ՀՀ բնակիչը Տեղ համայնքի Տեղ, Արավուս և Խնածախ գյուղերի հատման հատվածում գտնվող արոտավայրում արածեցրել է իր ոչխարներին: «Ժամը 15:30-ի սահմաններում Ադրբեջանի 4 զինված ծառայող, նկատելով ՀՀ խաղաղ բնակչին, իջել են իրենց դիրքերից՝ մոտ 150 մ, և նրա վրա գոռգոռալով, քաշքշելով, ուժի գործադրմամբ տարել են դեպի իրենց կողմը՝ Ծիծեռնավանքի ուղությամբ: Խոսքը նաև բնակչի հետ միասին 400-450 ոչխար առևանգելու մասին է: Ահազանգը ճշգրտվել է. այս հանգամանքները ականատեսի տվյալներ են: Ըստ լրացուցիչ ճշտման՝ միջադեպի մասին տեղեկացված են ՌԴ սահմանապահ ծառայության ներկայացուցիչները, որոնք աշխատանքներ են տանում ՀՀ քաղաքացուն ու նրա ոչխարները վերադարձնելու ուղղությամբ: ՀՀ քաղաքացիական բնակիչների նկատմամբ Ադրբեջանական զինված ծառայողների չդադարող հանցանքները, որոնք գրեթե ամեն օր են, անհնարին են դարձնում մարդկանց նորմալ կյանքը, զրկում են ընտանիքի եկամուտը վաստակելու, գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորությունից, պատճառում են սոցիալական խնդիրներ: Այս միջադեպն ապացուցում է, որ ՀՀ գյուղերի հարևանությամբ ու ճանապարհներին ադրբեջանական որևէ ծառայող չպետք է լինի»,-ասվում է ՄԻՊ գրառման մեջ։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |