Մանվելյանը հերքել է. Չի ասել, թե ցանկանում է հանդես գալ Ֆրանսիայի հավաքականում

Մանվելյանը հերքել է. Չի ասել, թե ցանկանում է հանդես գալ Ֆրանսիայի հավաքականում

PanARMENIAN.Net - Ֆրանսիական «Նանտի» կիսապաշտպան Գոռ Մանվելյանը հերքել է արտասահմանյան լրատվականներում հայտնված հարցազրույցը, որում իբր ասել էր, որ ցանկանում է հանդես գալ Ֆրանսիայի հավաքականում։

«Ես հավաքականի ընտրության մասին կմտածեմայն ժամանակ, երբ դրա հնարավորությունը լինի։ Այժմ 100%-ով կենտրոնացած եմ ակումբային կարիերայիս վրա։ Ես նման բան չեմ ասել»,- այս մասին Մանվելյանն ասել է Armenian Football Group-ին։

2021 թվականի ապրիլին «Նանտը» պրոֆեսիոնալ պայմանագիր է կնքել 19-ամյա կիսապաշտպանի հետ։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվական։ Գոռը «Նանտի» սան է և հանդես էր գալիս ակումբի երկրորդ թիմում։ Հայ ֆուտբոլիստը ծնունդով Արցախից է։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---