ԱԽ քարտուղար. Սահմանազատման հետևանքով որևէ համայնք կամ ՀՀ տարածք չեզոք գոտում հայտնվել չի կարող20 հունվարի 2022 - 15:57 AMT PanARMENIAN.Net - ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցին, ասել է, որ սահմանագծման և սահմանազատման հետևանքով որևէ համայնք կամ ՀՀ տարածք չեզոք գոտում հայտնվել չի կարող։ «Նման վտանգ չկա», - վստահեցրել է Գրիգորյանը, գրում է Aysor.am-ը։ Հունվարի 19-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ հայկական կողմը Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի դեէսկալացիային, լարվածության նվազմանը, անվտանգության և կայունության մակարդակի բարձրացմանն ուղղված մի շարք միջոցառումների փաթեթ է նախապատրաստել և փոխանցել ռուսական կողմին և ռուսական կողմի միջնորդությամբ՝ Ադրբեջանին: «Դա վերաբերում է հայելային տարբերակով զորքերի հետքաշմանը, սահմանապահ զորքերի տեղակայմանը սահմանի երկայնքով՝ հաշվի առնելով Խորհրդային Միության տարիներին գոյություն ունեցող քարտեզները», - մանրամասներ ներկայացնելով առաջարկների փաթեթից՝ ասել է Գրիգորյանը։ Նա նշել է, որ Բաքվից դեռևս պատասխան չունեն։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, արձագանքելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի խոսքերին, թե Բաքվի համար անընդունելի են Երևանի նախապայմանները սահմանազատումը սկսելու հարցում, հայտարարել է, որ սահմանազատման հարցում հայկական կողմը նախապայմաններ չունի՝ խոսքը պայմանավորվածությունների մասին է: Բայրամովը, արձագանքելով սահմանագծման և սահմանազատման գործընթացի հետ կապված ՀՀ առաջարկներին, հայտարարել է, թե Բաքվի համար անընդունելի են Երևանի նախապայմանները՝ սահմանազատումը սկսելու հարցում: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |