Սուքիասյանը՝ նախագահի մասին. Եթե հայի կապիտալի 90%-ն այլ երկրում է, պետք է հասկանամ՝ ՀՀ-ին ի՞նչ աստիճան է վստահում24 հունվարի 2022 - 14:11 AMT PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, անդրադառնալով նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականին, հայտարարել է, թե բացառում է, որ նախագահի վրա ճնշումներ գործադրված լինեն: «Պետք է հասկանանք, թե Արմեն Սարգսյանը Հայաստանի հետ ի՞նչ աստիճանի կապ է ունեցել։ Մենք պետք է ուսումնասիրենք, թե ցանկացած հայ մարդու կապիտալ ո՞ր երկրում է գտնվում: Եթե հայ մարդն իր կապիտալի 90 տոկոսն ունենում է այլ երկրում, ես պետք է հասկանամ՝ ՀՀ-ին ի՞նչ աստիճան է վստահում և ի՞նչ աստիճան է սիրում: Գնացե՛ք և հանե՛ք, թե 4 տարվա մեջ Հայաստանն ինչ ծախսեր է արել նախագահի ինստիտուտի համար: Ուզում եմ ձեզնից իմանալ, թե այդ ծախսերի 1 տոկոսն օգուտ տվել է Հայաստանի Հանրապետությանը», - ասել է Սուքիասյանը, գրում է «Փաստինֆոն»։ Այն հարցին, թե այսքան ժամանակ Նիկոլ Փաշինյանը տեղյակ չի՞ եղել Արմեն Սարգսյանի կապիտալից, Խաչատուր Սուքիասյանը պատասխանել է․ «Նիկոլ Փաշինյանը դեմոկրատական հիմքեր հիմնող առաջնորդ է, ես կարծում եմ, որ ճիշտ է, երբ նախագահի ինստիտուտում ընտրված անձին չեն ասել՝ թող, գնա »,-ասաց ՔՊ-ական պատգամավորը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական է ներկայացրել։ Ազգային ժողովում ստացել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի վերաբերյալ ծանուցումը: Նախագահի հրաժարականն ուժի մեջ կմտնի, եթե առաջիկա 7 օրվա ընթացքում Արմեն Սարգսյանը հետ չվերցնի դիմումը։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |