Wall Street Journal. Հայ-թուրքական սահմանը կարող է բացվել ապրիլի 16-ին 2 ապրիլի 2009 - 13:28 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան ու Հայաստանը կարող են բացել սահմանը եւ վերականգնել դիվանագիտական հարաբերություններն արդեն ապրիլի 16-ին: Կողմերի պաշտոնական ներկայացուցիչները դեռեւս չեն մեկնաբանում այդ տեղեկատվությունը: Դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ սահմանի բացման մասին համաձայնագիրը կարող է ստորագրվել արդեն ապրիլի 16-ին, գրում է Wall Street Journal-ը` հղում անելով Բրյուսելում դիվանագիտական աղբյուրների վրա: Ըստ դիվանագետների, համաձայնագրում կետեր կլինեն սահմանի բացման, դիվանագիտական կապերի վերականգնման եւ վիճահարույց հարցերի լուծման նպատակով մի շարք հանձնաժողովներ ձեւավորելու մասին, այդ թվում երկու կողմերի համար չափազանց մի կարեւոր հարցի շուրջ, որը թերթի աղբյուրները հրաժարվել են նշել այդ հարցի խիստ նրբանկատ բնույթի պատճառով: Կողմերի պաշտոնական ներկայացուցիչները դեռեւս ձեռնպահ են մնում մեկնաբանություններից: Սակայն Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը կարող է այդ հարցի շուրջ հայտարարությամբ հանդես գալ արդեն մոտակա կիրակի օրը: Հաջորդ շաբաթ Անկարա է ժամանում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Կովկասում պետքարտուղարության հատուկ ներկայացուցիչ Մեթյու Բրայզան եւս կժամանի Թուրքիա: Թերթը նշում է, որ համաձայնագիրը կարող է թուլացնել լարվածությունը Կովկասում եւ նպաստել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Այն նաեւ կարող է նպաստել Թուրքիայի ազդեցության տարածմանը տարածաշրջանում: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |