ՀՀ-ում կորոնավիրուսի 26 նոր դեպք կա և 5 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 26 նոր դեպք կա և 5 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում մարտի 22-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 422,354-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 26-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Մահվան 5 դեպք է գրանցվել, 3-ը՝ կորոնավիրուսից և 2 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8601 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1672 է:

Ապաքինվել է ևս 99 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 409,529 է։ Փաստացի բուժվողների թիվը 2552 է։

Ընդհանուր առմամբ 2,954,848 թեստ է արվել, մեկ օրում` 2258:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---