Այսօր կստորագրվի Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության նախնական նախագիծը

PanARMENIAN.Net - Այսօր նախատեսվում է Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության մասին փոխըմբռնման հուշագրի նախնական նախագծի ստորագրումը: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հաղորդել տրանսպորտի ու կապի նախարարության մամլո քարտուղար Սուսաննա Տոնոյանը:



Ապրիլի 2-ին երկօրյա այցով Հայաստան է ժամանել Իրանի պատվիրակությունը` ճանապարհների ու հաղորդակցությունների նախարար Համիդ Բիհբահանիի գլխավորությամբ:



Նախարարությունում տեղի ունեցած երկու երկրների համագործակցության համատեղ հանձնաժողովի երկրորդ նիստում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, այդ թվում նաեւ Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու կառուցմանն իրանական կողմի հնարավոր մասնակցության հարցը:



Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանին երկաթուղու շինարարության գործում, որի համար առաջիկայում աշխատանքային խումբ կստեղծվի, որի կազմում կլինեն երկուական ներկայացուցիչ երկու կողմից:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---