ԱՀՀ-ը հույսը չի կորցնում, որ Օբաման կճանաչի Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Անկարա ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այցն Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի վերաբերյալ Ամերիկայի առաջնորդի դիրքորոշումը եւս մեկ անգամ ընդգծելու լավ հնարավորություն է: Այդ մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը : «Այցի ընթացքում Օբաման մտադիր է քննարկել թուրք-ամերիկյան հարաբերություններին առնչվող հարցեր: Սակայն մենք կարծում ենք, որ կա Օբամայի կողմից Հայոց ցեղասպանության առնչությամբ իր դիրքորոշման մասին թուրքական կառավարությանը եւս մեկ անգամ հիշեցնելու շանս: Մենք վստահ ենք, որ չնայած Անկարայի եւ թուրքամետ ուժերի կողմից գործադրվող ողջ ճնշմանը, ԱՄՆ նախագահը կկատարի իր խոստումը եւ կճանաչի Հայոց ցեղասպանությունը», - հայտարարել է Արփի Վարդանյանը: Նրա խոսքերով, թուրքական կողմը ցանկացած քայլի կդիմի ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը թույլ չտալու համար: «ԱՄՆ Կոնգրեսում ներկայացված Հայոց ցեղասպանության մասին բանաձեւն արդեն ստացել է 88 կոնգրեսականի աջակցությունը: Այն դեռ պետք է քննարկվի արտաքին հարաբերությունների ենթակոմիտեում, եւ մենք հույս ունենք, որ այս տարվա ընթացքում Կոնգրեսում բանաձեւի ընդունման հարցը կլուծվի», - նշել է Արփի Վարդանյանը, ավելացնելով, որ ԱՀՀ-ի համար գլխավոր հարցերից մեկն ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն է:
 Ուշագրավ
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---