ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին![]() 12 ապրիլի 2022 - 12:28 AMT PanARMENIAN.Net - Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին: Այդ մասին հայտնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին, տեղեկացնում է «Փաստինֆոն»։ Նրա հաղորդմամբ՝ հերթական այցերի նպատակն էր՝ հետևել գերիների վիճակին և նրանց պահման պայմաններին, ինչպես նաև օգնել, որպեսզի գերիները կապ պահպանեն ընտանիքի անդամների, հարազատների հետ։ «Ապրիլ ամսին հերթական տեսակցությունն է տեղի ունեցել բոլոր անձանց, ում գերեվարումը հաստատվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից»,- ասել է Զառա Ամատունին: Ավելի վաղ ԱԺ-ում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Ադրբեջանում 38 հայ գերի կա, որից 3-ը քաղաքացիական անձ է։ Photo. TASS Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |