Փաշինյանը՝ Սարգսյանին․ 1998-ի իշխանափոխությունը ոչ թե ԼՂ կարգավիճակի կամ ԼՂ-ն ինչ-որ բանից փրկելու համար էր, այլ՝ իշխանությունը զավթելու14 ապրիլի 2022 - 15:26 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապրիլի 14-ին Ազգային ժողովում անդրադառնալով երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, որ ինքը երբեք չի բանակցել ԼՂ հարցի փուլային կարգավորման շուրջ, ասել է, որ պատահական չի համարում, որ վերջինս անդրադարձել է իր ելույթի հենց այդ դրվագին։ Ըստ նրա, պատճառն այն է, որ 1998-ի իշխանափոխությունը ոչ թե ԼՂ որևէ կարգավիճակի կամ Ղարաբաղն ինչ-որ բանից փրկելու համար էր, այլ՝ իշխանությունը զավթելու։ «Ինչո՞ւ է միայն այդ դրվագին արձագանքել Սերժ Սարգսյանը։ Որովհետև այդ դրվագի պարզաբանմամբ հարց է լուծվում, որ 1998-ի իշխանափոխությունը ոչ թե ԼՂ որևէ կարգավիճակի համար էր, կամ Ղարաբաղը ինչ-որ բանից փրկելու համար էր, այլ՝ իշխանությունը զավթելու»,-ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ դա է պատճառը, որ Սարգսյանն անդրադարձել է միայն այս դրվագի պարզաբանմանը, առանց մանրամասների։ Փաշինյանն ասել է նաև, թե պատահական չէ, որ 44-օրյա պատերազմից հետո Սերժ Սարգսյանն ասում էր, որ «2018-ին ուզում էի մնալ վարչապետ ԼՂ հարցը կարգավորելու համար»։ «Նրանց ամեն ինչի լեգիտիմությունը Ղարաբաղի հարցն է», - հավելել է նա։ «Ո՞նց էր Սերժ Սարգսյանը լուծելու ԼՂ հարցը, երբ 2018-ի ապրիլի 17-ին այս ամբիոնից ասել է, որ բանակցությունները լավատեսություն չեն ներշնչում, իսկ Ադրբեջանի ակնկալիքներն անընդունելի են: Գնալու էր ու ընդունե՞ր Ադրբեջանի անիրատեսական պահանջները», - ասել է նա։ Նա նաև հիշեցրել է Սարգսյանի մեկ այլ հայտարություն՝ որ «դեռ երկար ժամանակ չենք կարող հույս ունենալ, որ Ադրբեջանը չի փորձելու ռազմական ճանապարհով լուծել ԼՂ հարցը»։ Փաշինյանը նաև պնդել է, որ 1996 թվականից Շուշիի հարցը սեղանին է եղել: «Սերժ Սարգսյանը հանձնելո՞ւ էր Շուշին, չէր հանձնելու, պատերա՞զմ էր սկսվելու։ Ոչ միայն Շուշին, Ղարաբաղի մի մասը հանձնելո՞ւ էր», - ասել է նա։ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապրիլի 13-ի ելույթին, հայտարարել է, որ վերջինս կրկին ստում է, փորձում մոլորեցնել հանրությանը։ Սարգսյանը նշել է, որ իր պաշտոնավարման ամբողջ ժամանակաշրջանում երբեք չի բանակցել Արցախի հիմնախնդիրը փուլային տարբերակով լուծելու շուրջ: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |