Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մեջ ավելի շատ է դրականը, քան բացասականը 4 ապրիլի 2009 - 16:25 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական սահմանի բացումը շատ կարեւոր է Հայաստանի համար, որովհետեւ այսօր նա շատ մեծ կախում ունի Վրաստանից: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է CIMERA ժնեւյան կենտրոնի նախագահ, փորձագետ Վիկեն Չեթերյանը: Նրա խոսքով, սահմանի բացման շնորհիվ ամենից շատ կշահի տնտեսությունը: «Թուրքիայով բեռնափոխադրումներն ավելի արագ եւ էժան կլինեն, քան Վրաստանով: Իսկ դա շատ կարեւոր է, առավել եւս Վրաստանում առկա ներկայիս քաղաքական իրադրության դեպքում»,- նշել է փորձագետը:Նա նաեւ ընդգծել է, որ սահմանի բացումն ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը դրական ազդեցություն կունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության վրա: «Պատերազմի վերսկսման հավանականությունը բավական կնվազի: Ես վստահ եմ, որ զգային անվտանգության համար ավելի լավ է կողքին ունենալ չեզոք Թուրքիա, քան թշնամի-Թուրքիա: Այնպես որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մեջ ավելի շատ է դրականը, քան բացասականը»,- ընդգծել է Վիկեն Չեթերյանը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |