Տասնյակ նոր ծառեր՝ կոնյակագործության հիմնադրման 135-ամյակի առթիվ. Երևանի կոնյակի գործարանի տարածքն էլ ավելի կանաչապատվեց29 ապրիլի 2022 - 16:55 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում կոնյակագործության հիմնադրման 135-ամյակի շրջանակում Երևանի կոնյակի գործարանը հերթական կանաչապատման ծրագիրն իրականացրեց՝ ընկերության գլխավոր համալիրի հարակից տարածքում իր աշխատակիցների մասնակցությամբ ծառատունկ կազմակերպելով: Կանաչապատման ծրագրի շրջանակում տնկվեցին ամենատարբեր ծառերը՝ եղևնիներ, թխկիներ, հուդայածառեր և ոչ միայն: Դրանք պատահական չէին ընտրվել՝ հաշվի են առնվել ինչպես բնակլիմայական և մակերևութային առանձնահատկությունները, այնպես էլ գործարանի շենքի ճարտարապետական լուծումները:
«Կայունությունն ու պատասխանատվությունն ԱՐԱՐԱՏԻ արժեհամակարգի կարևոր մասն են: Տարիներ շարունակ մենք նախաձեռնել և իրականացրել ենք բազմաթիվ կարևոր նախաձեռնություններ Հայաստանի ամենատարբեր անկյուններում: Այսօրվա նպատակն էր՝ արժևորելով Հայաստանում կոնյակագործության 135-ամյակը, ծառատունկ անել՝ փորձելով մի փոքր ավելի լավը դարձնել մեզ շրջապատող միջավայրը, ինչպես նաև հարգանքի տուրք մատուցել բնությանը, որի բարեբեր ազդեցությամբ այսօր ունենք հայկական կոնյակը: Փորձեցինք դուրս գալ գործարանի սահմաններից և կանաչապատել հենց ընկերության շենքի հարակից լանջը, որը խորհրդանշում է դեպի ARARAT տանող ճանապարհն ու քաղաքի կենտրոնի դարպասն է, այցեքարտը»,- նշեց Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը:
Բացի այդ, նա փակագծեր բացեց՝ հավելելով, որ նախագիծը շարունակական է լինելու, և առաջիկա ամիսներին մի շարք այլ նախաձեռնություններ ունեն՝ լրացնելու այս մեկը: «Նախորդ տարիների փորձը, որի արդյունքում նմանատիպ աշխատանքներ են իրականացվել թե Բուսաբանական այգում, թե Էրեբունի արգելոց-թանգարանի շրջակայքում, ոգեշնչող է, և փորձելու ենք շարունակական դարձնել այս նախաձեռնությունը»,- եզրափակեց Խաչատրյանը: Իր հերթին, Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը նշեց, որ այն օրը, որ ծառ տնկելու որոշում է կայացվում, արդեն իսկ շատ դրական բան է արվում քաղաքի համար:
«Կանաչապատումն այն աշխատանքն է, որը միտված է դեպի առաջ՝ 50 տարի, 100, 1000՝ կախված նրանից, թե ինչ ծառատեսակներ կընտրվեն: Այս դեպքում խմբի հետ որոշել ենք անել այնպես, որ և ծաղկումը լինի շատ հետաքրքիր, և այնպիսի խմբավորումներ արվեն, որ լանջը միշտ հետաքրքրական լինի»,- ասաց նա՝ ողջունելով Երևանի «առողջության» բարելավմանն ուղղված այս նախաձեռնությունը: Պեռնո Ռիկար միջազգային խմբի անդամ լինելով՝ Երևանի կոնյակի գործարարնն իր «Կայունության և պատասխանատվության» ռազմավարության շրջանակում շարունակաբար իրագործում է Good Times From a Good Place հայեցակարգը՝ հիմնված չորս կարևոր ուղղության վրա՝ բնության հանդեպ հոգատար վերաբերմունք, մարդկանց արևորում, թափոնների և օժանդակ հումքի կայուն կառավարում, պատասխանատու հյուրընկալություն:
135-ամյա հոբելյանը նշանավորող բնապահպանական այս նախաձեռնությունն ամփոփում է վերոհիշյալ բոլոր ուղղությունները: Մասնավորապես, մասնակիցներին մատուցվեցին Zero Waste (0 թափոն) հիմքով պատրաստված կոկտեյլներ, միջոցառման ընթացքում աշխատում էր նաև Drink More Water («Խմիր ավելի շատ ջուր») բարը, որոնք ընկերության պատասխանատու հյուրընկալության մեջ կիրառվող սկզբունքներից են: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ռուս սահմանապահները Ներքին Հանդում այլևս չեն հսկում անցուդարձը, հավաքել են մալուխները Անցակետում մի քանի ռուս զինվորականներ կան, որոնք արդեն կից դիտակետից չեն հսկում անցուդարձը ԱԳ նախարար․ Ալմաթիի հռչակագրի ամրագրումն Ադրբեջանի հետ պայմանագրում կարող է խաղաղություն հաստատել «Ես իմ գործընկերոջը ներկայացրել եմ Հարավային Կովկասում առկա վիճակը»,–ասել է նա Միրզոյանը դասալիք է անվանել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը միացած դիվանագետներին Միրզոյանի կարծիքով՝ սա ամենամեղմ գնահատականն է, որ կարող է իրեն թույլ տալ հնչեցնել Միրզոյան․ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ բանակցությունները կառուցողական էին Նա հավելել է, որ գործընթացը շարունակվում է |