Պապիկյանը Վրաստանի վարչապետին է ներկայացրել ՀՀ կողմից տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված քայլերը 5 մայիսի 2022 - 13:00 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպմանը ներկայացրել է Հայաստանի կողմից տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված քայլերը և կարևորել այդ գործընթացներում Վրաստանի դերակատարությունը: Հանդիպման ընթացքում Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է ավելի վաղ, իր վրացի գործընկերոջ հետ կայացած հանդիպման արդյունքները և պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները, հայտնում է ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ ՀՀ պաշտպանության նախարարը Վրաստանի վարչապետին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հայրենադարձման ուղղությամբ գործադրած ջանքերի համար, ինչի շնորհիվ, մասնավորապես, անցյալ տարվա հունիսի 12-ին Հայաստան է վերադարձել 15 հայ ռազմագերի: Մայիսի 4-ին Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Թբիլիսիի «Հերոսների» հրապարակ, ծաղիկներ խոնարհել հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել: Մինչ այդ Սուրեն Պապիկյանը և Վրաստանի ՊՆ ղեկավար Ջուանշեր Բուրչուլաձեն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի: Հանդիպման ավարտին ստորագրվել է Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև 2022թ. ռազմական համագործակցության ծրագիրը: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ղազախստանի ԱԳՆ․ Միջնորդության մասին խոսք չկա՝ բանակցելու են բացառապես ՀՀ-ն ու Ադրբեջանը «Մենք լոկ բարի կամքի ծառայություն ենք տրամադրում՝ այսպես կոչված good offices»,– ասել է նա «Հայաքվեի» կոչը՝ միասնական ճակատ ձևավորել, կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնել Նաև է կոչ է արվել իշխանական պատգամավորներին դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ Նա նշել է, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը |