Ընդդիմությունը Երևանում 4 ուղղությամբ ավտոերթ է անում՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով11 մայիսի 2022 - 13:34 AMT PanARMENIAN.Net - Ընդդիմությունն իր կողմնակիցների հետԵրևանում ավտոերթ է սկսել մայրաքաղաքի 4 ուղղությամբ։ Ավտոերթերից մեկը սկսվել է Էրեբունի վարչական շրջանի ավտոշուկայի մոտից, ինչպես նաև Երևան-Աշտարակ ճանապարհի մոտից: Տրանսպորտային միջոցներին ամրացված են Հայաստանի և Արցախի դրոշները, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նշել է, որ ավտոերթի նպատակն է իրազեկել քաղաքացիներին առաջիկա հանրահավաքի մասին և կոչ անել նրանց միանալ իրենց: «Կներկայացվեն մեր պահանջները, ինչպես նաև մեզ միանալու կոչեր կհնչեն»,- ասել է Մանուկյանը: Նա նշել է, որ ժամը 16։00-ին բոլորը հավաքվելու են Ֆրանսիայի հրապարակում, որտեղ նախատեսված է խոշոր հանրահավաք։ Ակցիայի շրջանակում տրանսպորտային միջոցները կզարգացնեն ընդամենը 30 կմ/ժ արագություն: Հայաստանում բողոքի նոր ալիքը բարձրացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո, ըստ որի միջազգային հանրությունն ակնկալում է հայկական կողմից, որ «իջեցնի նշաձողը» ԼՂ կարգավիճակի հարցում։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |