Ոստիկանության մեքենայից ծուխ է դուրս եկել․ Բերման ենթարկվածներին այլ մեքենա են տեղափոխել

Ոստիկանության մեքենայից ծուխ է դուրս եկել․ Բերման ենթարկվածներին այլ մեքենա են տեղափոխել

PanARMENIAN.Net - Երևանում ընթացող «Դիմադրության» շարժման անհնազանդության ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելու համար նախատեսված ոստիկանական «Գազելներից» մեկից ծուխ է դուրս եկել։ Մեքենայի մեջ քաղաքացիներ են եղել, տեղեկացնում է Panorama.am-ը։

Ոստիկանները փակել են դուռը, որպեսզի մեքենան շարժվի։ Սակայն, հավանաբար, հնարավոր չի եղել մեքենան վարել, այդ իսկ պատճառով բերման ենթարկվող քաղաքացիներին հանել են մեքենայի միջից և այլ մեքենա տեղափոխել, հայտնում է «Փաստինֆոն»։

Վաղ առավոտից մեկնարկած «Դիմադրության» շարժման մասնակիցների ավտոերթի ճանապարհն արդեն մի քանի անգամ ոստիկանական մեքենաներով փակվել է՝ Երևանի տարբեր հատվածներում։ Ոստիկանները ավտոերթի մասնակիցներին ուժի գործադրմամբ բերման են ենթարկում։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---