ՀՀ-ում մեկ շաբաթում կովիդի 17 նոր դեպք է գրանցվել, մահ չի եղել

ՀՀ-ում մեկ շաբաթում կովիդի  17 նոր դեպք է գրանցվել, մահ չի եղել

PanARMENIAN.Net - Մայիսի 11-16-ը Հայաստանում կորոնավիրուսի 17 նոր դեպք է գրանցվել։ Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422,917 դեպք, հայտնում է Առողջապահության նախարարությունը։

Մահվան դեպքեր չեն գրանցվել։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8623 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1684 է:

Ապաքինվել է ևս 21 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 412,071 է։ Փաստացի բուժում է ստանում 539 պացիենտ:

Շաբաթվա ընթացքում կատարվել է 8934 թեստավորում, ընդհանուր առմամբ՝ 3,078,174 թեստավորում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---