ՀՀ ՊՆ-ն հերքում է․ Ադրբեջանական մարտական դիրքերը չեն գնդակոծվել

ՀՀ ՊՆ-ն հերքում է․  Ադրբեջանական մարտական դիրքերը չեն գնդակոծվել

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը։

Ադրբեջանական կողմի հաղորդագրությունը, թե իբր մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը` ապատեղեկատվություն է:

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---