Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվեց 0.25 տոկոսային կետով

PanARMENIAN.Net - 2009 թ. ապրիլի 7-ի նիստում Կենտրոնական բանկի խորհուրդը իջեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով` սահմանելով այն 7.50%:



2009 թ. մարտին փետրվարի նկատմամբ արձանագրվել է 1.4% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճը նախորդ ամսվա նկատմամբ չի փոփոխվել` կազմելով 1.0%:



ԿԲ խորհուրդը փաստեց, որ չնայած մարտ ամսվա ընթացքում արձանագրված դրամի արժեզրկմանը` համաշխարհային պահանջարկի կրճատման հետեւանքով ձեւավորված արտաքին գնանկումային միջավայրի պահպանման եւ ներքին պահանջարկի շարունակվող նվազման պայմաններում գնաճը ձեւավորվել է կանխատեսվածից ավելի ցածր մակարդակում: Միաժամանակ, արտաքին պահանջարկի նշանակալի կրճատման, ֆինանսական ներհոսքի թուլացման շարունակվող միտումները եւ պահպանվող անբարենպաստ առեւտրի պայմաններն անդրադարձել են տնտեսական անկման տեմպերի արագացման վրա:



Խորհուրդը միակարծիք է, որ ձեւավորված ու կանխատեսվող մակրոտնտեսական զարգացումների պայմաններում, գնաճի նպատակի իրագործման եւ տնտեսական ակտիվությանն աջակցելու խնդիրների խելամիտ համադրումը ենթադրում է ընդլայնողական դրամավարկային քաղաքականության իրականացում: Այս առումով առավել արդյունավետ է տոկոսադրույքների նվազեցման եւ ծավալային ընդլայնման համակցումը:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---