Վանում երկրաշարժը զգացվել է նաև Երևանում

Վանում երկրաշարժը զգացվել է նաև Երևանում

PanARMENIAN.Net - Հունիսի 12-ին, տեղական ժամանակով ժամը 22:35-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 18:35-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից 5․0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում` Վան քաղաքից 30 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ,:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7բալ:

Երկրաշարժը զգացվել է Երևանում և Արարատի մարզում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են հյուսիսային լայնության 38.72⁰ և արևելյան երկայնության 43.56⁰ աշխարհագրական կոորդինատներով։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---