Ֆրանսիայի հրապարակում մեքենան ընթացել է վրաններից մեկի ուղղությամբ. Տուժածներ չկան

Ֆրանսիայի հրապարակում մեքենան ընթացել է վրաններից մեկի ուղղությամբ. Տուժածներ չկան

PanARMENIAN.Net - Հունիսի 14-ին` ժամը 6:00-ի սահմաններում, Երևանի Ֆրանսիայի հրապարակում, ճեղքելով ոստիկանական հսկողությունը, տեղադրված վրաններից մեկի ուղղությամբ մեքենա է ընթացել: Ֆրանսիայի հրապարակում գտնվող ցուցարարները չեն տուժել:

Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանն ասել է, որ տեղում ծառայություն իրականացնող ոստիկանները հետապնդել են «Մերսեդես» մակնիշի մեքենան և 3 անձի բերման ենթարկել Կենտրոնական բաժին, տեղեկացնում է Factor.am-ը։

Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

«Դիմադրություն» շարժման մասնակիցները մայիսի 1-ից վրաններ են տեղադրել Ֆրանսիայի հրապարակում․ այդ օրվանից հրապարակը փակ է երթևեկության համար:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---