ՄԻՊ․ Ադրբեջանի ԶՈւ ծայրահեղ դաժան արարքներին միջազգային արձագանքը, մեղմ ասած, անհամաչափ էր24 հունիսի 2022 - 12:14 AMT PanARMENIAN.Net - ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը ՄԱԿ-ում տեղի ունեցած քննարկմանն իր տեսաուղերձում ընդգծել է, որ ԼՂ պատերազմի ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի ԶՈւ կողմից հայ խաղաղ բնակչության խոշտանգումներին, համացանցով անգամ տարածվող ծայրահեղ դաժան արարքներին միջազգային արձագանքը եղել է, մեղմ ասած, անհամաչափ ու անբավարար: ՀՀ ՄԻՊ-ը տեսաուղերձով է հանդես եկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 50-րդ նստաշրջանի շրջանակներում անցկացվող ՄԱԿ-ի Արտադատական, առանց դատի կամ կամայական մահապատիժների հարցերով Հատուկ զեկուցողի հետ քննարկմանը։ Իր ուղերձում Գրիգորյանը բարձր է գնահատել հատուկ զեկուցողի՝ արտադատական, ամփոփ կամ կամայական մահապատիժների ուղղությամբ կատարած աշխատանքը՝ ընդգծելով զեկուցողի մանդատն ամրապնդելու և ավելի շատ ռեսուրսներ տրամադրելու անհրաժեշտությունը: Պաշտպանը անդրադարձ է կատարել 2020թ. Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում և դրանից հետո ադրբեջանական զինուժի կողմից հայ խաղաղ բնակչության, այդ թվում՝ ծերերի և ռազմագերիների նկատմամբ իրականացված խոշտանգումների, արտադատական և ամփոփ մահապատիժների վերաբերյալ արձագանքին և նշել, որ համացանցով անգամ տարածվող նման ծայրահեղ դաժան արարքներին միջազգային արձագանքը եղել է, մեղմ ասած, անհամաչափ ու անբավարար՝ դրանով իսկ նախադրյալներ ստեղծելով այլ ընթացիկ հակամարտություններում արտադատական և կամայական մահապատիժների գործելակերպի համար: Եզրափակելով ելույթը՝ ՄԻՊ-ն ընդգծել է հատուկ զեկուցողի կողմից տարածաշրջան ավելի շատ այցեր կատարելու հրամայականը՝ շեշտելով տեղում իրավիճակին ծանոթանալու անհրաժեշտությունը՝ որպես մանդատի արդյունավետ իրականացման երաշխիք։ Կարևորելով մարդու իրավունքների պաշտպանության ազգային ինստիտուտների դերը տեղում իրավիճակի օբյեկտիվ գնահատման համար՝ Քրիստինե Գրիգորյանը հայտնել է հատուկ զեկուցողի հետ գործընկերության իր պատրաստակամության մասին: Ուշագրավ Մյուսների կյանքին վտանգ չի սպառնում Վիրահատված պացիենտի վիճակը բավարար է գնահատվում
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը UEFA Еuro 2024-ի ցուցադրման հովանավոր է Ֆուտբոլային մրցաշարում ընդհանուր առմամբ կկայանա 51 հանդիպում ԵՄ դիտորդները սահմանին արտասովոր շարժ կամ միջադեպ չեն նկատել ԵՄ դիտորդական առաքելությունն արձագանքել է Ադրբեջանի ՊՆ-ի կողմից տարածվող ապատեղեկատվությանը Երևանը բողոքի նոտա է հղել Մինսկին՝ ՀՀ ներքին գործերին միջամտելու առնչությամբ «Երկրի ապագայի մասին մտածող ղեկավար ունենալու մաղթանքներ հղելիս մաղթողն ինքը պետք է սեփականն ունենա»,–նշել է Բադալյանը Փաշինյան․ Թույլ չենք տա, որ ԼՂ կղերաֆեոդալական էլիտան ԼՂ ժողովրդին փորձի օգտագործել իր նպատակների համար «Հուսով եմ՝ կընդունեն այս ուղերձները և չեն հասցնի նրան, որ մենք առաքենք այդ ուղերձներն արդեն կոնկրետ հասցեներով»,–ասել է նա |