Սաղաթելյան․ Թեկնածու չենք առաջադրի, ԱԺ-ում մյուս պաշտոններից ևս կհրաժարվենք 1 հուլիսի 2022 - 15:12 AMT PanARMENIAN.Net - Ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ ընդդիմությունը խորհրդարանում կհրաժարվի մյուս վարչական՝ հանձնաժողովի նախագահի, փոխնախագահի պաշտոններից, և նոր թեկնածու չի առաջադրի։ «Բոլորը նվիրում ենք իրենց, թող գնան, անեն ինչ ուզում են», ասել է նա, գրում է «Ազատությունը»։ Ազգային ժողովի արտահերթ նիստի շրջանակում տեղի ունեցած փակ գաղտնի քվեարկության արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը պաշտոններից զրկել է ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանին և Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 30-ին չէր բացառել, որ եթե ընդդիմությունն ազատ մնացած պաշտոններում նոր թեկնածուներ առաջադրի, հնարավոր է ընտրեն։ Սաղաթելյանն այսօր ասել է․ «Այնքան երկրորդական ենք դա համարել, որ մինչև այս պահը ֆրակցիայով ամբողջական քննարկում չենք ունեցել, բայց մենք, բնականաբար, թեկնածու չենք առաջադրի, ավելին՝ մյուս վարչական պաշտոնները, որ զբաղեցնում է ընդդիմությունը հավանաբար դրանցից կհրաժարվեն մեր գործընկերները»։ Ընդդիմադիր 2 խմբակցությունների պատգամավորները նախագահի պաշտոն ունեն մշտական 12 հանձնաժողովներից 3-ում։ «Պատիվ ունեմ»-ից Թագուհի Թովմասյանը ղեկավարում է Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը, «Հայաստան» խմբակցությունից Արմեն Գևորգյանը՝ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովը։ Ուշագրավ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է Ամերիաբանկի կայքում լրացնել համապատասխան հայտը |