Սերժ Սարգսյան. Ձգտումը դեպի ԵՄ Հայաստանի գիտակցված ընտրությունն է 8 ապրիլի 2009 - 23:08 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 10-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Եվրախորհրդարանի ներկայացուցիչներին: Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման գործում Հանրապետության նախագահը կարեւորել է միջխորհրդարանական համագործակցության դերը: Եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրի իրականացումը Հայաստանի համար սկզբունքային խնդիր համարելով, Սերժ Սարգսյանը տեղեկացրել է եվրոպական կառույցների հետ աշխատանքի համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից 2009-2011թթ. առաջնահերթությունների ծրագրի մշակման մասին, որը ենթադրում է երկրի քաղաքական ու տնտեսական համակարգի արդիականացում: ՀՀ նախագահն ասել է, որ այդ ճանապարհին Հայաստանը մտադիր է օգտվել այլ երկրների փորձից եւ արդեն իսկ մեր երկրում են Եվրամիության խորհրդատվական խմբի անդամները:Եվս մեկ անգամ շեշտելով Հայաստանի ձգտումը դեպի եվրոպական ընտանիք` երկրի ղեկավարն ընդգծել է. «Սա մեզ համար գիտակցված ընտրություն է, մենք կամովին ենք պարտավորություններ ստանձնել, մեր նպատակն է ապրել քաղաքակիրթ կանոններով եւ եվրոպական կառույցների աջակցությունն մեզ անհրաժեշտ է մեր երկիրն ավելի ժողովրդավար, մեր տնտեսությունն ավելի մրցունակ, մեր զավակների ապագան ավելի ապահով դարձնելու համար»: Սերժ Սարգսյանը ողջունել է նաեւ Արեւելյան գործընկերության նախաձեռնությունը եւ նշել, որ Հայաստանն առավելագույնս կօգտագործի փոխգործակցության նոր հնարավորությունները: Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ տիկին Մարի Անն Իզլեր Բեգենը ընդգծել է Եվրախորհրդարանի հատուկ ուշադրությունը հարավկովկասյան տարածաշրջանի նկատմամբ: Շնորհակալություն հայտնելով հինգ տարվա համատեղ արդյունավետ աշխատանքի համար, տիկին Բեգենը տեղեկացրել է, որ ամռանը Եվրոպայում տեղի ունենալիք ընտրությունների արդյունքում փոխվելու է եվրոպական խորհրդարանի կազմը եւ ձեւավորվելու է Հայաստան-Եվրամիություն համագործակցության նոր հանձնաժողով: Հանրապետության նախագահը բարձր է գնահատել հանձնաժողովի հնգամյա աշխատանքը եւ վստահություն հայտնել, որ խորհրդարանական համագործակցությունն այսուհետ եւս կշարունակի զարգանալ եւ համալրվել նոր բովանդակությամբ: Ս.Սարգսյանը պարզաբանումներ է տվել նաեւ պատգամավորներին հետաքրքրող հարցերի վերաբերյալ: Նա մեկ անգամ եւս ներկայացրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացի վերաբերյալ պաշտոնական Երեւանի դիրքորոշումը: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Ուշագրավ Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Ամենաընթերցվողը բաժնում | ՀԱՊԿ․ ՀՀ–ն շարունակում է լինել կառույցի լիիրավ անդամ Այնտեղ նաև ուշադրությունը հրավիրել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այն պարզաբանմանը ԲՀԿ․ Անթույլատրելի է ներքաղաքական հարցերի, խնդիրների լուծումը տեսնել լուսաձայնային նռնակների մեջ Նշվում է, որ դա կբերի նոր փակուղու Տիգրան Ջրբաշյանը` միջազգային DevelopmentAid–ին. «Հիմնական ժողովրդագրական փոփոխությունների մեկնարկը տրված է» Ջրբաշյանն առանձնացրել է նաև զբաղվածության նորարարական ռազմավարության մշակման նախագիծը Evocabank-ը ներգրավել է 4 մլն դոլար responsAbility-ից Վարկային միջոցները կուղղվեն ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը |