2023-ին պետպարտքի տոկոսների սպասարկմանը 260 մլրդ դրամ կհատկացվի

2023-ին պետպարտքի տոկոսների սպասարկմանը 260 մլրդ դրամ կհատկացվի

PanARMENIAN.Net - 2023 թ. համար կանխատեսվել է 5 տրիլիոն 246 միլիարդ դրամ պետական պարտք, որը կազմում է ՀՀ համախառն ներքին արդյունքի 58 տոկոսը: Այդ մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում 2023 թ. պետական բյուջեի բյուջետային ծրագրերի քննարկման ժամանակ հայտարարել է ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։

Նա նշել է, որ 2023-ին պետական պարտքը ներքին աղբյուրներից կսպասարկվի 255 մլրդ դրամով: Նշվել է նաև, որ 2023-ին կհատկացվի 260 մլրդ դրամ՝ պետական պարտքի տոկոսների սպասարկման համար:

Պարտքի սպասարկման համար կներգրավվեն նաև փոխառու միջոցներ: Այն գործընթացում կարևորվել է գանձապետական պարտատոմսերի կշռի ավելացումը:

Նախարարի հավաստմամբ՝ նախկինում պետական պարտքի կառուցվածքում գերակշռում էր արտարժույթը, կատարված աշխատանքների արդյունքում՝ այժմ հայկական դրամն իր տեղն է զբաղեցնում պետական պարտքի կառուցվածքում:

Տիգրան Խաչատրյանը տնտեսության զարգացման գործում կարևոր է համարել պետական պարտքի կառավարման հուսալիությունը: Նա նաև նշել է, որ առաջիկայում պարտքի կառուցվածքում կիրականացվեն հիմնարար բարեփոխումներ:

Նախարարը ներկայացրել է նաև ՀՀ ֆինանսների նախարարության բյուջետային ֆինանսական հատկացումները: Հանրային ֆինանսների կառավարման բնագավառին հատկացվել է մոտ 4 մլրդ դրամ: ‌

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---