«Երեւան-Տրանզիտ» երաժշտական նախագիծը կշարունակվի Ուկրաինայի հետ 9 ապրիլի 2009 - 22:08 AMT PanARMENIAN.Net - «Շարմ-հոլդինք» ընկերությունը նախատեսում է շարունակել «Երեւան-Տրանզիտ» նախագիծը: Հայտնի նախագծի հաջորդ ուղղությունը Ուկրաինան կլինի: «Երեւան-Կիեւ-Երեւան» նախագծի առաջին համերգը նախատեսվում է անցկացնել ընթացիկ տարվա աշնանը, որի համար բանակցություններ են ընթանում հայտնի ուկրաինացի երգիչների` այդ թվում Սոֆիա Ռոտարուի, Տինա Կառոլի, Անի Լորակի, Վլադիմիր Գրիշկոյի, Գայտանի, Սվետլանա Լոբոդայի, «Վիագրա» խմբի հետ: «Երեւան-Տրանզիտի» ուկրաինական շարունակությունը ենթադրում է երգի համատեղ կատարում հայ եւ ուկրաինացի երգիչների հետ: Յուրաքանչյուր երգ կկատարվի երկու լեզվով` հայերեն եւ ուկրաիներեն: Նախագիծն աջակցություն է ստանում պետական մակարդակով, ինչպես նաեւ Ուկրաինայի հայերի միության կողմից, որը նախաձեռնել է «կիեւյան տրանզիտի» անցկացումը, ինչպես նաեւ Ուկրաինայի հայ երիտասարդության միության կողմից, հաղորդում է Analitika.at.ua-ն: Նախորդ «Երեւան-Մոսկվա-Տրանզիտ» երաժշտական նախագիծը մեկնարկել է 2005 թվականին, որի արդյունքում 4 ալբոմ ստեղծվեց ռուս եւ հայ շոու-բիզնեսի աստղերի մասնակցությամբ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |