Վարչապետ․ 135 զոհ ունենք, թիվը վերջնական չէ![]() 16 սեպտեմբերի 2022 - 11:37 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, որը մեկնարկել է 1 րոպե լռությամբ, հայտարարել է, որ սեպտեմբերի 15-ի դրությամբ հայկական կողմը Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ունի 135 զոհ։ Նա հավելել է, որ, ցավոք, այդ թիվը վերջնական չէ։ «Ցավոք, գիտենք, որ այդ թիվը վերջնական չէ, ունենք բազմաթիվ վիրավորներ»,-ասել է Փաշինյանը: Վարչապետը հայտարարել է, որ ՀՀ դիրքորոշումը միանշանակ է՝ ադրբեջանական զինուժը պետք է լքի ՀՀ սուվերեն տարածքը, այդ թվում նաև 2021-ին վերահսկողության տակ վերցրած տարածքները: Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ներկայացնելով իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, տեղեկացրել է, որ այն հարաբերական հանգիստ է, և որ գիշերվա ընթացքում հրադադարի ռեժիմը չի խախտվել: ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է, որ զոհված զինծառայողների տվյալները ճշտվում են և կհրապարակվեն բացառապես վերջնական ճշտումից հետո։ Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |