Ավստրալիայում Թուրքիայի դեսպանը փորձում է թույլ չտալ Հայոց ցեղասպանության ճանաչումը երկրի խորհրդարանում15 ապրիլի 2009 - 02:13 AMT PanARMENIAN.Net - Ավստրալիայում Թուրքիայի դեսպան Մուրադ Էրսավչին անում է ամեն հնարավոր բան, որպեսզի թույլ չտա հայերի եւ հույների ցեղասպանությունների ճանաչումը Հարավային Ավստրալիայի խորհրդարանում: Ինչպես գրում է Weekend Australia-ն, թուրք դիվանագետի խնդրանքով Ավստրալիայի արտգործնախարար Ստեֆան Սմիթը նամակ է գրել Հարավային Ավստրալիայի վարչապետ Մայք Ռանին, որում պահանջել է, որ վարչապետը պարզաբանի Հարավային Ավստրալիայի կառավարության դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցի շուրջ: «Բացարձակ հակադեմոկրատական է, որ թուրք դեսպանը ստիպում է Ավստրալիայի ԱԳՆ ղեկավարին լոբբիացնել թուրքական շահերը: Դեսպան Էրսավչին փորձում է ստիպել մեր քաղաքական գործիչներին լռել Հայոց ցեղասպանության մասին»,- ասել է Ավստրալիայի Հայկական Ազգային Կոմիտեի (ANC Australia) նախագահ Վարանդ Մկրտչյանը: ANC Australia-ի նախագահը կոչ է արել ավստրալական կառավարությանը վերանայել իր պաշտոնական դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ: «Ավստրալիան այլեւս չի կարող խուսափել այդ հարցից, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ նա հումանիտար օգնություն է հատկացրել Հայոց ցեղասպանությունից փրկվածներին»,- հայտարարել է Վարանդ Մկրտչյանը: Հոլոքոստի եւ ցեղասպանությունների ուսումնասիրման ավստրալիական ինստիտուտը գտել է տվյալներ, որոնք վկայում են այն մասին, որ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունից հետո Ավստրալիան հումանիտար օգնություն է տրամադրել հայերին, ինչպես նաեւ հայերի զանգվածային սպանություների վերաբերյալ ավստրալիական զինվորների վկայական ցուցմունքների մասին: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |