Իրանի խորհրդարանի պատգամավորներ. ԻԻՀ-ն երբեք չի հանդուրժի սահմանների փոփոխություն

Իրանի խորհրդարանի պատգամավորներ. ԻԻՀ-ն երբեք չի հանդուրժի սահմանների փոփոխություն

PanARMENIAN.Net - Իրանի Իսլամական խորհրդարանի պատգամավորները հաղորդագրություն են հրապարակել՝ ընդգծելով, որ հզոր Իրանը երբեք չի հանդուրժի սահմանների փոփոխություն և երկրի զինված ուժերը, հատկապես ԻՀՊԿ-ն, վերահսկում են սահմանային բոլոր տեղաշարժերը և պատրաստ են դիմակայել տարածաշրջանի երկրների անկայունություն ու լարվածություն առաջացնող գործոններին ու տարաձայնություններին, հայտնում է ParsToday-ը։

«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հզորության մեծ զորավարժության հստակ ուղերձը հարևան երկրների համար խաղաղություն, կայուն անվտանգություն և թշնամիների համար նախազգուշացում և պատրաստակամության հայտարարություն՝ պաշտպանելու երկրի սահմանների անվտանգությունը և վճռական պատասխան է սպառնացող դավադրություններին ու արտատարածաշրջանային երկրների ու ռեժիմների միջամտությանը», ասվում է հայտարարության մեջ։

Հոկտեմբերի 17-20-ին Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Արաքսի ընդհանուր տարածքում տեղի ունեցան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի մեծ զորավարժությունները։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---