Այսօր Երեւանում տեղի կունենա Հայաստանի նախագահի հանդիպումը Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի հետ

PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում տեղի կունենա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ալի Բաբաջանի առանձնազրույցը: Բաբաջանը ՀՀ է ժամանել ՍԾՏՀ ԱԳՆԽ նիստին մասնակցելու նպատակով: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնի է դարձել իրազեկ աղբյուրներից: Մինչ այդ Հայաստանի նախագահն ընդլայնված հանդիպում կունենա Երեւանում գտնվող ՍԾՏՀ ԱԳ բոլոր նախարարների հետ:

Այս պահին ընթանում է ՍԾՏՀ ԱԳՆԽ նիստը, որի ժամանակ կքննարկվի համաշխարհային ճգնաժամի ազդեցությունը Սեւծովյան տարածաշրջանի վրա, ինչպես նաեւ ՍԾՏՀ արդյունավետությունը տրանսպորտային եւ էներգետիկ ոլորտներում, որոնք հավանություն են ստացել 2008թ. հոկտեմբերի 23-ին Տիրանայում կայացած ԱԳՆԽ նիստում: Երեւանյան նիստը փաստորեն ամփոփում է ՍԾՏՀ-ում Հայաստանի նախագահության արդյունքները:
 Ուշագրավ
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---