ԱՀԿ․ Մոլորակի բնակչության 90%-ը Covid-19-ի դեմ իմունիտետ ունի 3 դեկտեմբերի 2022 - 15:36 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ մոլորակի բնակչության 90 տոկոսը Covid-19-ի դեմ իմունիտետ ունի, որն առաջացել է հիվանդության կամ պատվաստման արդյունքում։ Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհան Հեբրեյեսուսը։ «ԱՀԿ գնահատականով, աշխարհի բնակչության առնվազն 90%-ը SARS-CoV-2-ի հանդեպ իմունիտետի որոշակի մակարդակ ունի՝ նախորդող վարակի կամ պատվաստման հետևանքով»,-ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։ Թեդրոսը հավելել է, որ կորոնավիրուսից մահացության օրական ցուցանիշը մի փոքր նվազել է, սակայն նախորդ շաբաթ մահացել է ավելի քան 8500 մարդ։ «Դա անընդունելի է պանդեմիայից 3 տարի անց, երբ այդքան գործիքներ կան վարակի կանխարգելման և կյանքեր փրկելու համար»,-ասել է նա։ ԱՀԿ ղեկավարը նշել է, որ այսօրվա դրությամբ «օմիկրոնի» ավելի քան 500 ենթաշտամ կա։ Հայաստանում նոյեմբերի 21-27-ը կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 445,737-ի` ավելանալով 106-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։ Մահվան 1 դեպք է գրանցվել։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8 710 դեպք կա։ Առողջացածների ընդհանուր թիվը 434,866 է։ Փաստացի բուժվողների թիվը 301 է։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |