Ի՞նչ են նետել Ահմադինեջադի վրա ռասիզմի վերաբերյալ ՄԱԿ-ի համաժողովին20 ապրիլի 2009 - 22:14 AMT PanARMENIAN.Net - Ռասիզմի վերաբերյալ ՄԱԿ-ի համաժողովի տասնյակ պատվիրակներ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի ելույթի ժամանակ լքել են դահլիճը: Եվրոպական երկրների եւ Կանադայի պատվիրակներն այդպիսով իրենց բողոքն են արտահայտել Իրանի կողմից Իսրայելի հասցեին հնչած քննադատության կապակցությամբ:Որոշ պատվիրակներ, որոնք մնացին դահլիճում, Ահմադինեջադի ելույթն ընդհատում էին վրդովված ձայնարկություններով: Գլխին գույնզգույն կեղծամներ կրող երկու հոգի Ահմադինեջադի վրա ինչ-որ առարկա նետեցին, սակայն վրիպեցին: Անվտանգության ծառայության աշխատակիցները նրանց դուրս հանեցին դահլիճից: Բոյկոտի պատճառն այն մտավախություններն էին, որ համաժողովը պլատֆորմ կդառնա Իսրայելի վրա Իրանի նախագահի հարձակումների համար: Ֆրանսիան հայտարարեց, որ կմասնակցի համաժողովին, բայց կլքի այն, եթե Իրանը կամ որեւէ այլ երկրներ իրենց հակասեմիտական ելույթներ թույլ տան: Համաժողովի կազմակերպիչները քննադատության են ենթարկվել առաջին իսկ օրը ամբիոնը Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադին տրամադրելու համար, որը կոչ է անում «աշխարհի քարտեզից ջնջել Իսրայելը»: Երկուշաբթի օրը Իսրայելն իր դեսպանին հետ է կանչել Շվեյցարիայից այն բանից հետո, երբ Շվեյցարիայի նախագահը հանդիպել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հետ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը միջոցառման բացմանը վրդովմունք է հայտնել հանդիպումը բոյկոտելու` այդքան երկրների որոշման հանդեպ: Նույն կերպ են վարվել նաեւ Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գերատեսչության ղեկավար Նավի Պիլայը, հաղորդում է VOA News-ը: ԱՄՆ, Նիդեռլանդները, Ավստրալիան, Կանադան, Իսրայելը, Գերմանիան, Իտալիան, Նոր Զելանդիան եւ Լեհաստանը նույնպես բոյկոտում են համաժողովը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |