ԱՄՆ-ի դեսպանությունը շուրջ 18 մլն դրամ արժողությամբ ամերիկագիտության դասագրքեր է նվիրել Հայաստանի 3 բուհերի22 ապրիլի 2009 - 16:12 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան տեղեկատվական ռեսուրսների կենտրոնում տեղի է ունեցել Հայաստանի 3 բուհերի շուրջ 18 մլն դրամ արժողությամբ ամերիկագիտության դասագրքերի նվիրաբերման արարողությունը: Արարողությանը ներկա էին Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի, Երեւանի պետական համալսարանի եւ Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի ներկայացուցիչները: Ամերիկյան անկյունների ծրագրի շրջանակներում բուհերին փոխանցված գրքերի արժեքը շուրջ 50 հազար դոլար է (18 մլն դրամ): Արարողության ընթացքում Մարի Յովանովիչը նշել է, որ այլ մշակույթների ծանոթանալն ազգերի միջեւ փոխադարձ ընկալումն ու ըմբռնումը երաշխավորելու բանալի է: Բուհերի ներկայացուցիչներն իրեցն երախտագիտութունն են հայտնել` բարձր գնահատելով ԱՄՆ դեսպանության եւ ՀՀ միջեւ համագործակցությունը: Սլավոնական համալսարանի ներկայացուցիչը համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի անունից Մարի Յովանովիչին նամակ եւ հուշանվեր հանձնեց: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |