Սեմյոն Բագդասարով. Թուրքիան պետք է զղջա Հայոց ցեղասպանության համար22 ապրիլի 2009 - 20:48 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Պետդումայի պատգամավոր Սեմյոն Բագդասարովը «Հայաստան-Թուրքիա. իրական տեղաշարժեր երկկողմանի հարաբերություններու՞մ, թե՞ գերտերությունների աշխարհաքաղաքական խաղեր» թեմայով Երեւան-Մոսկվա հեռուստակամուրջի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը եւ հայկական սփյուռքը պետք է շարունակեն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը եւ բոլոր ջանքերը գործադրեն դրա համար: «Դա դրական գործընթաց է եւ այն պետք է շարունակել: Թուրքիան պետք է ընդունի այն փաստը, որ Օսմանյան կայսրությունում իրականացվել է Հայոց ցեղասպանություն»,- նշել է ռուս պատգամավորը: Նրա խոսքերով, խոսք անգամ չի կարող գնալ պատմության ուսումնասիրման հանձնաժողով ստեղծելու մասին: «Թուրքիան պետք է զղջա այն ամենի համար, ինչ կատարվել է Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ շուրջ մեկ դար առաջ, ինչպես դա արել է Գերմանիան Հոլոքոստի դեպքում»,- ընդգծել է Սեմյոն Բաղդասարովը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |