Շարմ Էլ Շեյխ-Երևան չվերթի ինքաթիռը վայրէջ է կատարել Էրզրումում![]() 11 ապրիլի 2023 - 11:31 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 11-ի առավոտյան AMC Airlines-ի Շարմ Էլ Շեյխ-Երևան չվերթի ինքաթիռը ժամը 7։53–ին վայրէջք է կատարել Թուրքիայի Էրզրում քաղաքում։ Այդ մասին հայտնել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի օգնական Լիլիթ Աղաբեկյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ «Եղանակը Երևանում շատ վատ է եղել, տեսանելիությունը՝ նույնպես։ Եղանակային նման անբարենպաստ պայմաններում կտրականապես արգելվում է վայրէջք կատարելը, ինչի համար էլ մոտակա օդանավակայաններում են իջնում։ Սա սովորական դեպք է՝ ցանկացած երկրում ցանկացած ավիաընկերության հետ կարող է լինել»,–ասել է Աղաբեկյանը։ Նրա խոսքով՝ վերջին տվյալներով՝ ինքնաթիռը դեռ կանգնած է Էրզրումում, սակայն յուրաքանչյուր պահի կարող է վերադառնալ, քանի որ եղանակը բարելավվել է։ Ինչ վերաբերում է ուղևորներին, ապա, ըստ Աղաբեկյանի, հնարավոր է՝ նրանք սպասեն ինքնաթիռում, հնարավոր է՝ իջեցվեն, կախված սպասելաժամանակից։ Աղաբեկյանը հավելել է, որ ապրիլի 11-ին Air Dilijans ավիաընկերության Մոսկվա–Երևան թռիչքն էլ 6։40-ին իջել է Թբիլիսիում` կրկին նույն պատճառով։ Այս ինքնաթիռը, սակայն, արդեն վերադառնում է Երևան։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |