Փաշինյանը կմեկնի Մոսկվա

Փաշինյանը կմեկնի Մոսկվա

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջորդ շաբաթ կայցելի Մոսկվա։ Փաշինյանն այդ մասին ասել է Պրահայի անդրատլանտյան հարաբերությունների կենտրոնում կայացած «Հայաստանի ժողովրդավարությունն անհանգիստ տարածաշրջանում. Անվտանգության ու կայունության կարիքները» խորագրով քննարկման շրջանակում, հայտնում է Sputnik Արմենիան։

«Հաջորդ շաբաթ ես կայցելեմ Մոսկվա»,-ասել է Փաշինյանը:

Փաշինյանը վերջին անգամ ՌԴ է մեկնել 2022–ի վերջին։ ՀՀ վարչապետը դեկտեմբերի 26-27-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, որի շրջանակում եռակողմ զրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ապա նաև առանձին խոսել ՌԴ նախագահի հետ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---