Սասուն Միքայելյանը՝ Եռաբլուրում․ Շուշին պիտի ազատագրվի

Սասուն Միքայելյանը՝ Եռաբլուրում․ Շուշին պիտի ազատագրվի

PanARMENIAN.Net - ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, ով Երկրապահի օրվա կապակցությամբ այցելել էր Եռաբլուր, ասել է, որ քաղաքական հացերի չի պատասխանելու։

Լրագրողների այն դիտարկմանը, որ մայիսի 8-ը նաև Շուշիի ազատագրման օրն է, Շուշին օկուպացված է՝ հետ բերելու՞ ենք, թե՞ ոչ, ասել է, որ ազատագրվելու է։

«Պիտի ազատագրվի։ Գործով»,-ասել է նա՝ հավելելով, որ իր հարցերին «պատասխանում է ճակատում», հայտնում է Aysor.am-ը։

«Այսօր Երկրապահի օրն է, շնորհավորում եմ հայ ազգին, որովհետև ԵԿՄ-ում հայ ազգի գրեթե ամեն օջախից մարդ կա, և այս տարի Երկրապահի 30-ամյակն է։ Ես ուզում եմ շնորհավորել Սպարապետին, որ կարողացավ 90-ական թվերին մեզ բոլորիս համախմբել, և մենք տարանք հաղթանակ։ Ուրիշ քաղաքական հարցերի չեմ պատասխանելու»,- ասել է Միքայելյանը։

Մայիսի 8-ը Երկրապահ կամավորականի օրն է: Երկրապահ կամավորականներն ամեն տարի մայիսի 8-ին այցելում են «Եռաբլուր» զինվորական պանթեոն։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---