Փաշինյան․ ՌԴ քաղաքացիները ներդրում են ունեցել երկրի տնտեսական աճի մեջ

Փաշինյան․ ՌԴ քաղաքացիները ներդրում են ունեցել երկրի տնտեսական աճի մեջ

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չեխական «Respekt» ամսագրին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանում աշխատող ՌԴ քաղաքացիները ներդրում են ունեցել երկրի տնտեսական աճի մեջ։

«Նրանք ներդրում են ունեցել մեր տնտեսական աճի մեջ, քանի որ նրանց մեծ մասը բարձր որակավորում ունի և հաճախ աշխատում է նորարարական տեխնոլոգիաների բնագավառում, ինչը բերում է տնտեսական ակտիվության: Մենք ուրախ ենք նրանց ներկայության համար»,-շեշտել է Փաշինյանը, հայտնում է Արմենպրեսը։

Նա նշել է նաև, որ Ռուսաստանից Հայաստան ժամանած մարդկանցից շատերը երկքաղաքացի են. ունեն և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի քաղաքացիություն։

Պատասխանելով հարցին, թե Ուկրաինայում ռազմական գործողությունների հետևանքով ՌԴ-ից քանի մարդ է ժամանել Հայաստան և դա ինչ ազդեցություն է ունեցել Հայաստանի վրա՝ վարչապետը նշել է, որ Հայաստան է եկել մոտավորապես 30,000 մարդ, որոնք միայն ՌԴ քաղաքացիություն ունեն:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---