«Ցեղասպանության դեմ միության» կազմակերպության նախագահը հարգանքի տուրք մատուցեց Ցեղասպանության զոհերի հիշատակին

PanARMENIAN.Net - «Ցեղասպանության դեմ միություն» գերմանական կազմակերպության նախագահ Ալի Էրտեմը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: «Ես արդեն 10 տարի գալիս եմ Ծիծեռնակաբերդ ու գալու եմ այնքան ժամանակ, մինչեւ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ես կոչ եմ անում Թուրքիայի նախագահին անել դա: Քանի դեռ Թուրքիան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սահմանը պետք չէ բացել»,- ասել է Էրտեմը:



Ալի Էրտեմը կարծում է, որ Թուրքիան չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը, մինչեւ այդ հարցին չմիջամտեն համաշխարհային գերտերությունները:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---