Վարչապետ․ ՀՀ-ն պատրաստ է գնալ սահմանագծման՝ ըստ 1975-ի ԽՍՀՄ ԳՇ քարտեզների22 մայիսի 2023 - 13:51 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է գնալ հայ–ադրբեջանական ամբողջ սահմանի սահմանագծման ըստ 1975-ի ԽՍՀՄ գլխավոր շտաբի քարտեզների։ «Մենք Պրահայում վերահաստատել ենք մեր դիրքորոշումը` այդ քարտեզներով արձանագրված սահմաններից զորքերի հայելային հետքաշումը, ինչը թույլ կտա կայունություն ապահովել։ Այս խնդիրը տեսնում ենք նաև արդեն ձևակերպված միջազգային հանրության կողմից, ինչը ողջունելի է։ 1975 թվականի քարտեզը կարող է և պիտի հիմք հանդիսանա նաև հետագա սահմանագծման աշխատանքների համար»,– ասել է Փաշինյանը՝ հավելելով, սակայն, որ այս հարցում Ադրբեջանի դիրքորոշման մեջ այս առումով տեղաշարժ չկա։ «Ադրբեջանը շարունակում իր ռազմական ճնշման քաղաքականությունը` փորձելով ռազմական ճնշման միջոցով ավելի նպաստավոր պայմաններ ստանալ բանակցություններում»,– ասել է Փաշինյանը՝ հիշեցնելով Սոչիի հոկտեմբերի 31-ի հայտարարությունը, որով կողմերը պետք է խուսափեն ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |