Գրիգորյանն անվտանգային իրավիճակը քննարկել է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչների հետ

Գրիգորյանն անվտանգային իրավիճակը քննարկել է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչների հետ

PanARMENIAN.Net - Մայիսի 22-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչներ գեներալ-մայոր Քիթ Ֆիլիփսին և Պատրիկ Պրայորին:

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակը, և կարևորել անվտանգության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությունը:

Գեներալ-մայոր Քիթ Ֆիլիփսին և Պատրիկ Պրայորին ընդունել է նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Նրանք պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության հարցեր են քննարկել, ինչպես նաև անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---