Փոխվարչապետը՝ միջանցքի մասին․ Անվերջ հայտարարել ենք, որ դա մեզ համար կարմիր գիծ է

Փոխվարչապետը՝ միջանցքի մասին․ Անվերջ հայտարարել ենք, որ դա մեզ համար կարմիր գիծ է

PanARMENIAN.Net - Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ տրանսպորտային հաղորդակցության մասին հայկական կողմը միշտ պատրաստ է խոսել, միջանցքների մասին, եթե այդ տերմինի տակ ենթադրվում է հատուկ ռեժիմ, ոչ՝ չի քննարկվելու նման հարց։

«Անվերջ հայտարարել ենք, որ դա մեզ համար կարմիր գիծ է: Չի քննարկվելու նման հարց։ Ես չեմ կարծում, որ տվյալ պարագայում նորից կկազմակերպվի եռակողմ հանդիպում ու նորից այդ հարցը կբարձրացվի, որովհետև առնվազն դա անիմաստ է, որովհետև մենք չենք քննարկի նման հարց»,-ասել է նա, գրում է Panorama.am-ը։

Անդրադառնալով Մոսկվայում հանդիպման ժամանակ «Զանգեզուրի միջանցքի» մասին Ալիևի հայտարարությանը, Փաշինյանի հակադարձումներին՝ Գրիգորյանն ասել է․ «Միշտ եղել է տարբեր ընկալումների տեսանկյունից, կիրառվել է միջանցք եզրը, շատ դեպքերում հայտարարվել է որպես տրանսպորտային միջանցք, ինչը միջազգային պրակտիկայում ընդունված տերմին է։ Բայց նաև շատ դեպքերում էլ ընդգծվել է միջանցքն այլ վեաբերմունք կամ ցանկություն ունենալու տեսանկյունից։ Մենք մշտապես, երկրորդ տարբերակի հետ կապած տվել ենք մեր պաշտոնական դիրքորոշոմը, որ դա ուղղակի բացառած է»:

Գրիգորյանը հավելել է, որ Հայաստանի սուվերեն ենթակառուցվածքների վրա ամբողջությամբ տարածվելու է ՀՀ իրավազորությունը։

«Այս սկզբունքների շրջանակներում մենք պատրաստ ենք և միշտ էլ պատրաստ ենք եղել քննարկումների, թեմայի զարգացմանը և, ի վերջը, ապաշրջափակմանը, ինչը, իմ կարծիքով, կարևոր նշանակություն ունի նաև Հայաստանի համար»,- ասել է նա։

Մայիսի 25-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքները շարունակել մեկ շաբաթից՝ երեք երկրի փոխվարչապետերի հանդիպման շրջանակում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---